Սերժ Սարգսյան. Պետությունը հետագայում եւս կնպաստի եկեղեցու ամրապնդմանը21 ապրիլի 2008 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր այցելել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նշելով, որ հանգամանքների բերումով չի կարողացել մասնակցել նորընտիր Նախագահի երդմնակալության արարողությանն, Արամ Առաջին կաթողիկոսն ասել է, որ Հայաստան է ժամանել Նախագահ Սարգսյանին անձնապես շնորհավորելու եւ իր զորակցություն հայտնելու նպատակով: «Եկեղեցին ու հայրենիքը, հավատ ու հայությունը մեզ համար մեկ ամբողջություն են, որի շրջանակում մենք պետք է գործակցենք»,-ընդգծել է Արամ Առաջինը:Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը վստահություն է հայտնել, որ այսօր որդեգրած ընթացքն որոշ ժամանակ անց, անկասկած, տալու է իր արդյունքը եւ մարդիկ տեսնելու են, որ հստակ քայլեր են ձեռնարկվում` կառուցելու բոլորիս ցանկությունների ու սպասումների հայրենիքը: Հանրապետության նախագահի խոսքով, թիկունքում ունենալով զույգ կաթողիկոսների զորակցությունը, կարելի է շատ բան անել եւ շատ մեծ արդյունքների հասնել: Նա բարձր է գնահատել եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում եւ նշել, որ 1000-ամյա պետականության բացակայության պայմաններում եկեղեցին իր վրա է վերցրել պետականության, հայապահպանության որոշ գործառույթներ եւ այն պատվով տարել: Ընդգծելով, որ պետությունը հետայսու եւս զորակցելու է Հայ առաքելական եկեղեցու ամրապնդմանը, երկրի ղեկավարն ասել է, որ ազգային եկեղեցին պետք է շարունակի մնալ հայոց ոգու եւ ազգային ինքնության հիմնասյուներից մեկը: Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները վստահություն են հայտնել, որ Սերժ Սարգսյանը մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով շարունակի ծառայել հայրենիքի ու մեր ժողովրդի ընդհանրական ու գերագույն շահերին: Նրանք իրենց աթոռներով պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի օժանդակել եւ զորավիգ լինել բոլոր այն բարի մտածումների իրականացմանը, որ ունի Նախագահը մեր երկիրն առաջ տանելու գործում: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |