Մովսիսյան. Շնորհակալ եմ ԱԱԾ-ից, շատ շնորհքով են ներխուժել (վիդեո)

Մովսիսյան. Շնորհակալ եմ ԱԱԾ-ից, շատ շնորհքով են ներխուժել

PanARMENIAN.Net - ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն ասել է, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գործել են «օրենքի տառին համապատասխան և շատ շնորհքով են ներխուժել իր տուն»: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ես շատ շնորհակալ եմ ԱԱԾ-ին: Շատ շնորհքով ներխուժեցին մեր բնակարան, որտեղ ինչ ունեի՝ օրենքի տառին համապատասխան ստուգեցին: Նախկինում նման բաներ չեն եղել (նկատի ունի՝ ԱԱԾ-ի նախկին գործելաոճը), վայրագություններ են եղել այն ժամանակ: Ես օրինականից բացի (օրինական զենքից-խմբ.) ինչ ունեցել եմ՝ կամավոր տարել-հանձնել եմ նրանց», - ասել է Մովսիսյանը՝ հավելելով, որ հիմա «այնպիսի ժամանակներ են եկել, որ զենք ունենալու կարիք չկա»:

Ըստ Մովսիսյանի, իրեն բերման են ենթարկել միայն զենք-զինամթերք ունենալու համար:

Ավելի վաղ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացրել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տանը Արմավիրի մարզի Այգեկ գյուղում. նա բերման էր ենթարկվել:

Հունիսի 21-ի գիշերն ազգային անվտանգության ծառայությունը բաց էր թողել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---