ԱԳ նախարար. Բանակցություններում առավել պատասխանատու ու գիտակից կողմի կարիք կա

ԱԳ նախարար. Բանակցություններում առավել պատասխանատու ու գիտակից կողմի կարիք կա

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի մոտ առավել պատասխանատու ու գիտակից կողմի անհրաժեշտություն կա:Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Ալիևի հերթական ռազմատենչ հայտարարություններին:

Հունիսի 26-ին Ադրբեջանի ԶՈւ կազմավորման 100-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «հակառակորդը պետք է հասկանա` չկա որևէ ռազմական կամ ռազմավարական օբյեկտ, որն ադրբեջանական բանակը չի կարող խոցել»:

ԱԳ նախարարը նշել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

«Ռազմաշունչ հռետորաբանությունն ու սուր ճոճելը իռացիոնալ են, ցավալի, եթե ոչ անհեթեթ: Ադրբեջանում ներքին սպառման ու բանակցությունների համար նախատեսված լեզուները չեն գործում», - ասվում է նրա գրառման մեջ:

Ալիևը զորահանդեսի ժամանակ խոսել է նաև «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը շուտափույթ վերականգնելու անհրաժեշտության մասին»: «Հայաստանը չի կարող և չի կարողանա մրցակցել մեզ հետ: Պատմական արդարությունը մեր կողմն է, մենք ունենք ռազմական ու տնտեսական ներուժ», - ասել է Ալիևը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---