Հարցում. Հայաստանցիների 48%-ը ԵՄ մասին դրական պատկերացում ունի11 հուլիսի 2018 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում աճում են ԵՄ-ամետ տրամադրությունները. հայաստանցիների 48%-ը դրական պատկերացում ունի Եվրամիության վերաբերյալ, ինչպես և 2017-ին: Դա հայտնի է դարձել ACT ընկերության հետ համատեղ EU NEIGHBOURS east (ԵՄ Արևելյան գործընկեր) նախագծի 2018-ին Հայաստանում իրականացված հարցման արդյունքում: EU NEIGHBOURS east (ԵՄ Արևելյան գործընկեր) նախագիծը, ACT ընկերության հետ համատեղ հասարակական կարծիքի ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան գործընկերության վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)՝ տարեկան կտրվածքով: Եվրոպական Միության վերաբերյալ բացասական կարծիքներ ունեցող անձանց թիվը կազմում է ընդամենը 8%, հայտնում է «Ա1+ը»: Հայաստանցիների 80%-ը (4%-ով բարձր, քան 2017թ.-ին) Եվրոպական Միության հետ հարաբերությունները լավ է գնահատում, ինչն էապես գերազանցում է տարածաշրջանային միջին ցուցանիշը (63%): Հայաստանի բնակչության 70%-ը վստահում է ԵՄ-ին (5%-ով բարձր, քան 2017թ.-ին), մինչդեռ Եվրասիական Տնտեսական Միության հանդեպ վստահության ցուցանիշը (48%) նվազել է: Հայերի 69%-ը (4%-ով բարձր, քան 2017թ.-ին) տեղյակ է ԵՄ-ի կողմից երկրին տրամադրվող ֆինանսական աջակցության մասին, իսկ երկու երրորդը կարծում է, որ այդ աջակցությունն արդյունավետ է (66%, ինչն ավելի բարձր է 2016թ.-ի ցուցանիշի (62%) և ԱլԳ երկրների միջին տարածաշրջանային ցուցանիշի (48%) համեմատ): Տարեկան հարցումների նպատակն է ուսումնասիրել և ավելի լավ հասկանալ Եվրոպական Միության և վերջինիս հետ իրենց երկրների համագործակցության վերաբերյալ ԵՄ Արևելյան գործընկեր երկրների քաղաքացիների կարծիքն ու իրազեկվածության աստիճանը: Հարցումներն ընդգրկում են հետևյալ լայն թեմաները.ԵՄ-ի վերաբերյալ ընդհանուր ընկալումները, ԵՄ-ի հետ ասոցացվող արժեքները, Սեփական երկրի հետ ԵՄ-ի հարաբերությունների գնահատում, ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ իրազեկվածության աստիճան և դրա արդյունավետության գնահատում, տեղեկատվության աղբյուրներ, երկրի գնահատում և ապագայի վերաբերյալ սպասումներ: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |