Time-ը՝ Փաշինյանի մասին. Խաչակիրը, որ վառ է պահում դեմոկրատիայի երազը12 հուլիսի 2018 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Time ամսագիրն իր «Չորս խաչակիրը, որ վառ են պահում դեմոկրատիայի երազը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է ժամանակակից աշխարհի հասարակական այն գործիչներին, որոնք իրենց երկրներում պայքարել են հանուն ժողովրդավարության հաղթանակի. ըստ ամսագրի, այդ «չորս խաչակիրներն են» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տոգոյում նախագահի դեմ պայքարող ակտիվիստ, բլոգեր Ֆարդիա Նաբուրեման, Նոբելյան մրցանակակիր, Արաբական գարնան թունիսցի ակտիվիստ Ուիդիդ Բուշամաուին և Նիկարագուայում բռնապետության հաստատման դեմ պայքարող Էնրիֆ Մարտինեսը: Ամսագիրը գրում է, որ ընդդիմադիր գործիչ Փաշինյանը, ով ապրիլին ժողովրդական շարժման միջոցով ստիպեց նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ և կարճ ժամանակ անց դարձավ երկրի վարչապետ, ասել է, որ «ժողովրդի սերը ստիպեց իրեն վերկենալ իր՝ որպես խորհրդարանական խմբակցության առաջնորդի հարմարավետ աշխատասենյակից և մոտ 20 գիշեր անցկացնել անտառում, փողոցներում, վրանում և ընդդեմ Սարգսյանի բողոքի ակցիաներում»: «Ես չեմ ունեցել անձնական դրդապատճառ. այն ամենը, ինչ ուզում էի, իմ հայրենիքի ու ժողովրդի ազատությունն ու երջանկությունն էին», - ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ եթե փողոցների՝ հարյուր հազարավոր մարդկանցով լցված լինելու պարագայում էլ իշխանափոխություն չլիներ, ապա ինքն այլևս քաղաքական գործունեությամբ չէր զբաղվի: Փաշինյանն ասել է, որ գործող իշխանության համար ժողովրդավարությունն ավելին է, քան արտաքին քաղաքական կողմնորոշում, «այն արժեք է և համոզմունք»: «Ես հավատում եմ՝ Հայաստանը կդառնա աշխարհի հզորագույն դեմոկրատական երկներից մեկը», - ամերիկյան ամսագրի փոխանցմամբ, ասել է Փաշինյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |