AAA-ն հուսով է, որ վաղ թե ուշ ԱՄՆ նախագահը Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն կանվանի25 ապրիլի 2008 - 17:59 AMT PanARMENIAN.Net - «Մենք հուսով ենք եւ հավատում ենք, որ ԱՄՆ հաջորդ նախագահներից մեկը կհետեւի Ռոնալդ Ռեյգանի օրինակին եւ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները կանվանի Ցեղասպանություն»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) Հասարակայնության հետ կապերի կոմիտեի նախագահ Էնթոնի Բարսամյանը: Նրա խոսքերով, բացարձակ կապ չունի որ կուսակցությանն է պատկանում ԱՄՆ նախագահը` դեմոկրատներին թե հանրապետականներին: «Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի շուրջ քվերակությանը շատ հանրապետականներ կողմ քվեարկեցին դրա ընդունմանը: AAA-ն հուսով է, որ Պալատի խոսնակ Նենսի Փելոսին մոտ ապագայում բանաձեւը քվեարկության կդնի եւ մենք հուսով ենք` այն կընդունվի»,- ասել է Բարսամյանը:ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ ԱՄՆ հայ համայնքին ուղված իր ավանդական ելույթում, նորից դիմել է էվֆերիզմի, խոսելով Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության մասին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | «ՍոֆթԿոնստրակտ» է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը Շկեմբրին նշել է, որ Մալթայում տեսախաղերի զարգացման ռազմավարությունը պետական մակարդակով վաղուց է գործում IDRW․ ՀՀ–ն քննարկում է հնդկա-իսրայելական MR-SAM հրթիռների և Akash-NG ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հնարավորությունը Հայաստանն արդեն ձեռք է բերել Akash 1S հակաօդային պաշտպանության համակարգը Հունիսի 21-ից Պուշկին-Աբովյան խաչմերուկից Պուշկին–Նալբանդյան հատվածում կայանտեղին վճարովի կդառնա Կազմակերպվող վճարովի ավոկայանատեղին ներառված է «Ա» գոտում Freedom House-ը հրապարակել է ՀՀ-ում ժողովրդավարության դիմակայության ամրապնդման 2-րդ փաստաթուղթը Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը |