Դավիթ Տոնոյանի որդին ևս կծառայի Արցախում

Դավիթ Տոնոյանի որդին ևս կծառայի Արցախում

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանն, իր ծառայությունը կանցկացնի Արցախում:

Հուլիսի 16-ին Կենտրոնական զինվորական հավաքակայանում, օրենքով սահմանված կարգով, նախարարի որդին մասնակցել է վիճակահանությանը, որի արդյունքում նա ծառայությունը կանցկացնի Արցախում: Տեղեկությունը հաստատել են պաշտպանության նախարարությունից, հայտնում է Panorama.am-ը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն էլ իր դիմումի համաձայն արդեն ծառայում է Արցախում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---