ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒՏՈՎ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն վստահություն է հայտնել, որ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո «Երեւանն ու Անկարան կշարունակեն այս տարի սկսված երկխոսությունը»: Վարդան Օսկանյանը հիշեցրել է, որ բանակցությունները ընդհատվել էին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Իսմաիլ Ջեմի հրաժարականից հետո: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, Օսկանյանը հույս է հայտնել, որ այս տարի սկսված հայ-թուրքական շփումները կնպաստեն երկկողմ հարաբերությունների բարելավմանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---