Հայ-թուրքական սահմանին աֆղանցիների հանցավոր խումբ է ձերբակալվել

Հայ-թուրքական սահմանին աֆղանցիների հանցավոր խումբ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայ-թուրքական սահմանին 5 սահմանախախտի են ձերբակալել, հայտնում է ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հանցավոր խմբավորումը փորձել է անօրինական ճանապարհով ներխուժել Հայաստան: Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ձերբակալված 5 անձն Աֆղանստանի քաղաքացի են:

Սահմանախախտները հանձնվել են Հայաստանի իրավապահ մարմիններին: Իրականացվում են գործողություններ՝ պարզելու միջադեպի մանրամասները:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---