Հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանը պիտի հարցաքննվի Մարտի 1-ի գործով

Հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանը պիտի հարցաքննվի Մարտի 1-ի գործով

PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նշանակված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Մարտի 1-ի գործով: Նա ներգրավված է որպես վկա:

PanARMENIAN.Net -ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն ասաց, որ Քոչարյանի հարցաքննության օրը չի փոխվել, իսկ նրա գրասենյակից հարցաքննությանը չներկայանալու մասին նախաքննական մարմնին որևէ տեղեկություն չի տրվել:

ՀՔԾ-ից չբացահայտեցին Քոչարյանի հարցաքննության ժամը, ինչպես նաև Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարի անունը:

Մարտի 1-ի գործով հուլիսի սկզբին հարցաքննության է կանչվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հուլիսի 9-ին Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ Հատուկ քննչական ծառայությունից հարցաքննության կանչվելու ծանուցագիրը ստացել են հուլիսի 6-ին ժամը 14:00-ին և, ըստ ծանուցագրի, Քոչարյանը նույնն օրը ժամը 15:30-ին պետք է ներկայանար նախաքննական մարմին։

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ. նրա հանդեպ հետախուզում է հայտարարված։ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---