Բարակ Օբաման խոստացել է ճնշում գործադրել Թուրքիայի վրա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

PanARMENIAN.Net - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, Իլլինոյսից ընտրված սենատոր Բարակ Օբաման խոստացել է շարունակել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը` ANCA, այդ մասին ասվում է Հայոց ցեղասպանության 93-ամյակի կապակցությամբ սենատորի ապրիլի 28-ին ԱՄՆ-ի հայ համայնքին ուղղված ուղերձում: «Հայերի դեմ կատարված այդ սարսափելի իրադարձությունը Ցեղասպանություն ճանաչելը չափազանց կարեւոր է եւ անհրաժեշտ, եւ ես կսատարեմ Ամերիկայի հայ համայնքին որպես Ցեղասպանություն այն ճանաչելու Թուրքիայի կառավարությանն ուղղված կոչերին»,-նշել է Օբաման:



«Ամերիկայի հայ համայնքը գնահատում է սենատոր Օբամայի հետեւողական եւ սկզբունքային դիրքորոշումը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հարկավոր է վերջ դնել մարդկության դեմ այդ սարսափելի հանցագործության ամոթալի ուրացման արշավիին»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---