Հայ աշակերտները 2 մեդալ են նվաճել ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան օլիմպիադայում

Հայ աշակերտները 2 մեդալ են նվաճել ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան օլիմպիադայում

PanARMENIAN.Net - Հայաստանի թիմը 2 մեդալով է վերադարձել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Ռուսաստանի Իննոպոլիս քաղաքում տեղի ունեցած «Ինֆորմատիկա» առարկայի Եվրոպայի պատանեկան 2-րդ օլիմպիադայից (European Junior Olympiad in Informatics):

«Քվանտ» վարժարանի աշակերտ (9-րդ դասարան) Ալեքսանդր Աբելյանը նվաճել է ոսկե, իսկ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան (9-րդ դասարան) Էմիլ Կոստանյանը՚ բրոնզե մեդալ, հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի թիմը, որը ներկայացված է եղել երկու մասնակցով, ղեկավարել է Երևանի պետական համալսարանի դասախոս Արմեն Անդրեասյանը:

Օլիմպիադային մասնակցել է եվրոպական 21 երկրի մինչև 15 տարեկան 80 մասնակից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---