ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքը 2018-ի հունվար-հուլիսին աճել է 11%-ով 6 օգոստոսի 2018 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018-ի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 1 մլն 525 հազար 537 մարդ, որը 11 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Ընթացիկ տարվա հուլիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 318 հազար 585 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 13.8 տոկոսով: 2018 թվականի հուլիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 300 հազար 687 մարդ՝ 11.1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա հուլիս ամսվա ցուցանիշը: 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 7.7 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2018-ի հունվար-հուլիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 9 հազար 478 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 12 հազար 708 տոննա ապրանք: 2018 թվականի հուլիսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 17 հազար 898 մարդ: 2017-ի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 9 հազար 98 մարդ, հայտնում է Քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը: «Շիրակ» օդանավակայանում 2018-ի հունվար-հուլիս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 93 հազար 986 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 44 հազար 271 մարդ: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018-ի հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլի 1–ից առցանց անմաքս առևտրի շեմը 200,000 դրամից կդառնա 200 եվրո Սահմանվել է 200 եվրո (մոտ 84,000 դրամ) և 31 կգ արտոնության շեմը Ծանրամարտի 2027-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում Լավրով․ Պուտինին զարմացրել էր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Լավրովը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ղեկավարության հետ Փաշինյանի շփումներից ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ Դեռևս մնում են բաց հարցեր |