ԵՄ. Թուրքիան կանգնած է տեւական քաղաքական ճգնաժամի եզրին 5 մայիսի 2008 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կանգնած է տեւական քաղաքական ճգնաժամի եզրին, հայտարարում են Եվրամիության ներկայացուցիչները: «Տարբեր քաղաքական կուսակցությունների պայքարը Թուրքիայի ապագա զարգացման համար ընկղմում է երկիրը տեւական քաղաքական ճգնաժամի մեջ»,-թուրք լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը: Իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության գործունեության հնարավոր արգելքի հետեւանքով երկրի տնտեսության համար բացասական հետեւանքների մասին է զգուշացրել նրա առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: «Եթե գործընթացը ձգձգվի, կտուժի մեր տնտեսությունը: Մենք արդեն իսկ տեսնում ենք, որ արտերկրյա կապիտալի արտահոսք է տեղի ունենում: Մեզ մեղադրում են աշխարհիկ Թուրքիային շարիաթի ռեժիմը պարտադրելու մեջ: Մենք հասարակ թուրքերի կուսակցություն ենք: Հավատացյալ թուրքերը աշխարհիկ պետության սկզբունքների պաշտպաններն են: Թուրքիան կարողացել է գտնել եւ պահպանել հավասարակշռությունը իսլամի եւ ժողովրդավարության միջեւ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Թուրքիայի Սահմանադրական դատարանը մարտի վերջից ի վեր քննարկում է իշխող կուսակցության լուծարման մասին հարցը: Ավելի վաղ Սահմանադրական դատարանն արդեն արգելել է Բարեկեցության կուսակցությունն ու Բարգավաճման կուսակցությունը` քաղաքական նպատակներով կրոնի օգտագործման համար: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |