ՀՀ-ն հնդկական հրթիռային համակարգով է հետաքրքրվում

ՀՀ-ն հնդկական հրթիռային համակարգով է հետաքրքրվում

PanARMENIAN.Net - Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հնդկական Pinaka հրթիռահրետանային համակարգի նկատմամբ։ Այս մասին, Times of India հաղորդմամբ, հայտարարել է համակարգը մշակող Զենքի հետազոտման ու մշակման հիմնադրամի (ARDE) տնօրեն Կ․Մ․ Ռաջանը։

Pinaka-ն 214 մմ տրամաչափով 12 փողով համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է՝ 40 կմ հեռահարությամբ։ Աղբյուրը հայտնում է, որ հնդիկ ինժեներները համակարգի համար ստեղծել են 80 կմ հեռահարությամբ նոր կառավարվող հրթիռ։

Ըստ Ռաջանի, հայկական պատվիրակությունը ծանոթացել է համակարգի հետ, մասնավորապես, հուլիսին անցկացված ցուցադրական մարտական կրակի ժամանակ։ «Արդյունքները հիանալի էին», - շեշտել է նա։ Հայաստանն, իր խոսքերով, հետաքրքրված է հրթիռների 2 տարբերակներով էլ, գնում են բանակցություններ 2 կառավարությունների միջև։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---