Սեպտեմբերի 5-ից կանոնավոր չվերթներ կիրականացվեն դեպի Բուխարեստ

Սեպտեմբերի 5-ից կանոնավոր չվերթներ կիրականացվեն դեպի Բուխարեստ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ից «Տարոմ» ավիաընկերությունը Բուխարեստ–Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթներ կիրականացնի: «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն և ռումինական «Տարոմ» ավիաընկերությունը համապատասխան պայմանագիր են կնքել:

Չվերթները կկատարվեն շաբաթական երկու անգամ, հայտնում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը

«Էական է, որ Բուխարեստի աշխարհագրական դիրքը շատ հարմար է եվրոպական հիմնական ուղղություններով տարանցիկ չվերթների համար»,- գրված է ընկերության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---