ՀՀ-ում տվյալների պահոցի ստեղծման ծառայության գնման մրցույթ է հայտարարվել

ՀՀ-ում տվյալների պահոցի ստեղծման ծառայության գնման մրցույթ է հայտարարվել

PanARMENIAN.Net - Հայաստանում նախատեսվում է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան տվյալների պահոց, որը ձևավորելու է թվային համակարգերի և ծառայությունների տրամադրման միասնական չափորոշիչներ: Դա նախատեսվում է անել հասանելի և պաշպանված ենթակառուցվածքներ ապահովելու նպատակով, պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում:

ՀՀ կառավարությունը որդեգրել է բոլոր ոլորտներում կառավարման և ծառայությունների մատուցման միասնական թվային միջավայր ստեղծելու քաղաքականություն՝ զարգացնելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները: Թվայնացման գործընթացի գլխավոր խնդիրներից մեկը հասանելի և պաշպանված ենթակառուցվածքների առկայությունն է, օգտվողների թվային հմտությունների բարձրացումը ու կիբերանվտանգության ապահովումը:

Հայաստանի տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծառայության գնման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է երկու փուլով գնման մրցույթ:

Գնման հայտերն ընդունվում եմ մինչև 2018-ի սեպտեմբերի 18-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---