ԱՄՆ դեսպանը՝ Մարտի 1-ի մասով. ՌԴ հայտարարություններին ՀՀ կառավարությունը պետք է արձագանքի, ոչ թե ես

ԱՄՆ դեսպանը՝ Մարտի 1-ի մասով. ՌԴ հայտարարություններին ՀՀ կառավարությունը պետք է արձագանքի, ոչ թե ես

PanARMENIAN.Net - ԱՄՆ դիրքորոշումը եղել և մնում է այն, որ Մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ քննություն իրականացվի: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ Ռուսաստանի հայտարարություններին Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի, ոչ թե՝ ԱՄՆ դեսպանը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան Հայաստանի ներքին գործն է համարում այդ երկրի նախկին իշխանությունների դեմ տարվող հետաքննությունը, սակայն երկրում անհանգիստ վիճակը մտահոգիչ է:

«Կարևոր է, որ Մարտի 1-ի գործով քննությունն իրականացվի իրավունքի գերակայության և Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում», -ասել է դեսպանը, հայտնում է Aysor.am-ը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր. «Հայաստանում իրավիճակը դեռ եռում է, տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերը հետաքննվում են, դուք գիտեք փաստերի մասին, գիտեք այն ձերբակալությունների մասին, որոնք տեղի են ունենում: Դա, իհարկե, համարում ենք Հայաստանի ներքին գործը: Եվ մենք, իսկապես, ցանկանում ենք, որ այդ ներքին գործերը մնան օրենքի և Սահմանադրության ամուր հիմքերի վրա և արագ հաղթահարվեն»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---