Վարչապետի խոսնակը՝ Ալեքսանդր Սարգսյանի հայտարարության մասին. Սպասեք հետագա զարգացումներին

Վարչապետի խոսնակը՝ Ալեքսանդր Սարգսյանի հայտարարության մասին. Սպասեք հետագա զարգացումներին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը, PanARMENIAN.Net - ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի՝ իր գույքն ու դրամական միջոցները կալանքից ազատելու մասին հայտարարությանը, հորդորել է «սպասել հետագա զարգացումներին»:

Սարգսյանի գրասենյակը տարածել է հայտարարություն՝ հորդորելով ՀՀ վարչապետին կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ, անհապաղ վերադարձնել իրեն և իր ընտանիքին պատկանող գույքը և դրամական միջոցները, կալանքից ազատել իրեն և իր ընտանիքին պատկանող դրամական միջոցները։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը միայն մեկ բանկում ունի մոտ $30 մլն: Նա Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ էր տվել այդ գումարը պետությանը վերադարձնելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---