Վահրամ քահանա Մելիքյանը հերքում է՝ Կաթողիկոսի հրաժարականի լուրը կեղծ է20 սեպտեմբերի 2018 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրը, թե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կաթողիկոսն ինքն է հեռանալու՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով: Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում դա կեղծ լուր է որակել: «Անհրաժեշտ ենք համարում փաստել, որ Երրորդ Հանրապետության 27-ամյա պատմության ընթացքում առանց բացառության բոլոր կառավարությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և մասնավորապես Վեհափառ Հայրապետների նկատմամբ դրսևորել են պատշաճ հարգանք և գնահատել են Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի առանձնահատուկ դերը մեր պետականության զարգացման, ազգային միասնության ու համերաշխության պահպանման գործում»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանն առաջարկում է օրենքով ապահովել կաթողիկոսի անվտանգությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները վերջին շրջանում իրականացրել են տարաբնույթ բողոքի ակցիաներ: Հուլիսի 6-ին նախաձեռնության անդամները գրավել էին Դիվանատունը և հրաժարվում էին հեռանալ՝ քանի դեռ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետը հրաժարական չի ներկայացրել։«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը հայտարարել էր, որ իրենք կտեղափոխվեն Մայր Աթոռ և չեն պատրաստվում հեռանալ։ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հայտարարել էր, որ Դիվանատանը տեղի ունեցածը գնահատում են որպես հարձակում եկեղեցու վրա։ «Դիվանատունը գրավված է, և մենք ստիպված ենք դադարեցնել մեր աշխատանքները։ Այս քայլը գնահատում եմ որպես հալածանք ազգային եկեղեցու նկատմամբ։ Հուսով եմ իրավապահ մարմիններն անհրաժեշտ հետևությունները կանեն, որպեսզի ազգային եկեղեցին զերծ պահեն իրականացվող հալածանքից», - ասել էր եպիսկոպոսը։ Հուլիսի 14-ին կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք, որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն արգելափակել էին նրա տեղաշարժը։ Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ էր մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառնալիքներ են հնչեցրել կաթողիկոսի հասցեին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |