ՀՀ 4 նախագահը չեն քվեարկել ընտրություններին

ՀՀ 4 նախագահը չեն քվեարկել ընտրություններին

PanARMENIAN.Net - ՀՀ չորս նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և գործող նախագահ Արմեն Սարգսյանը, չեն մասնակցել Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը։

Գործող նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Փարիզում։

Ավելի վաղ, Հատուկ քննչական ծառայությունն էլ հաստատել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը գտնվում է իրենց մոտ, ինչն էլ ընտրություններին մասնակցության արգելք է ստեղծել Քոչարյանի համար։

Սեպտեմբերի 21-ին ՀՀ նախկին երեք նախագահը չեն մասնակցել նաև Անկախության օրվան նվիրված տոնակատարություններին։

Ավարվել են Երևանու ավագանու ընտրությունները։ Ընտրություններին մասնակցել է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից:

Ընթերցեք նաև՝ «ՀՀ պատմության «ամենաանհետաքրքիր» ընտրություններն ավատրվել են»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---