Մուկուչյան. ԿԸՀ-ն ապահովել է ընտրական գործընթացների թափանցիկությունը24 սեպտեմբերի 2018 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) լիարժեք ծավալով ապահովել է ընտրական գործընթացների թափանցիկությունը, որն ամրագրված է ընտրական օրենսգրքով: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ լրագրողների խնդրանքով գնահատական տալով նախօրեին կայացած Երևանի ավագանու ընտրությունների թափանցիկությանը։ Ինչ վերաբերում է ԿԸՀ աշխատանքի մասին գնահատականներին՝ նա ասել է, որ այլ մասնակիցների կողմից արդեն գնահատականներ տրվել են, ինչը դրական է, հայտնում է Panorama.am-ը։ Անդրադառնալով մանդատների բաշխմանը և ավագանու լիազորությունների ստանձմանը՝ նա հայտնել է. «ԸՕ պահանջներով արդյունքների վերջնական արձանագրությունից հետո նոր մանդատների բաշխում կլինի։ Մանդատների բաշխումը կլինի այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների գումարի՝ կուսակցությունների պարագայում 6, դաշինքների՝ 8 տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացած ուժերի միջև»։ ԿԸՀ նախագահն ասել է, որ եթե կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 6 և 8 տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացել են երեքից պակաս կուսակցություններ ու դաշինքներ, ապա մանդատների բաշխումն իրականացվում է առավելագույն կողմ քվեաթերթիկների ստացած երեք ուժերի միջև։ «Յոթերորդ օրը կիրականացվի վերջնական ամփոփում, որով արդեն կկանոնակարգվեն ավագանու առաջին նիստի օրը, ժամը»,- հավելել է Մուկուչյանը։ Խոսելով քաղաքացիների մասնակցության ակտիվությունից՝ Մուկուչյանը նշել է. «Այդ ակտիվությունը միայն բառով չի արտահայտվում, ընտրատեղամասային կենտրոններում էլ երեկ կարելի էր տեսնել, թե ինչ ակտիվ էին մարդիկ մասնակցում։ Եթե օրվա առաջին կեսին մի քիչ ավելի քիչ էին այցելում ընտրատեղամասեր, ապա կեսօրից ընտրողնների այցելությունն ընտրական տեղամասեր բարձրացավ։ Կարծում եմ՝ ակտիվությունը բարձր էր։ Դա խոսուն թիվ է, և ասում է, որ մեր քաղաքացիներն ավելի շատ հակված են եղել մասնակցելու ընտրություններին»։ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեների 81.06 տոկոսը: ԲՀԿ-ն ստացել է 25,219 ձայն (6.95%), «Լույսը»՝ 18,112 քվե (4.99%), ՀՅԴ-ն` 5882 ձայն (1.62%), «Երկիր Ծիրանի»՝ 5059 քվե (1.39%), ՕԵԿ-ը` 3948 ձայն (1.09%): Մնացած մասնակիցները ստացել են ձայների 1%-ից պակաս քվե։ «Իմ Քայլից» ու ԲՀԿ-ից բացի ավագանի կանցնի նաև «Լույս» դաշինքը։ Դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, սակայն կստանա մանդատներ, քանի որ ավագանիում առնվազն 3 ուժ պիտի ներկայացված լինի։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |