70-ամյա Պետիկ Հակոբյանը կաթիլային համակարգով մարիխուանայի ֆերմա է հիմնել (վիդեո)

70-ամյա Պետիկ Հակոբյանը կաթիլային համակարգով մարիխուանայի ֆերմա է հիմնել

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակիչ 70-ամյա Պետիկ Հակոբյանն իր առանձնատանը կից հողամասում կառուցված ջերմոցում կանեփ է աճեցրել. ջերմոցը կահավորված է եղել հատուկ ջրակաթիլային ոռոգման, օդափոխության և ջերմակարգավորման համակարգերով, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Կանեփի տնկիներով ջերմոցի անվտանգությունը հսկելու նպատակով Հակոբյանը տարածքում տեղադրել է շարժիչ սենսորներ և անվտանգության ձայնային համակարգ, անմիջական հսկողության համար դեպի ջերմոց նայող դիտակետ է բացել:

Ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են կանեփի 127 թուփ: Նրանք արմատախիլ են արել բույսերը, փաթեթավորել և կնքել՝ դատաքիմիական փորձաքննության ուղարկելու համար:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---