Մուսթաֆա Այդին. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն այնքան էլ հեռու չէ

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրների հանդեպ հիմնված է երկու հիմնական սկզբունքների վրա` երկրների տարածքային ամբողջականության եւ հարեւանների հետ նորմալ հարաբերությունների վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Անկարայի էկոնոմիկայի եւ տեխնոլոգիաների համալսարանի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Մուսթաֆա Այդինը: Նրա խոսքերով, Թուրքիայի կառավարությունը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել ոչ միայն Վրաստանի ու Ադրբեջանի, այլ նաեւ Հայաստանի հետ: Փետրվարի 19-ին Հայաստանում անցած նախագահական ընտրությունները հույս են ներշնչում, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կշարժվի տեղից: Այսպես, համենայն դեպս, կարծում են Թուրքիայում: Այդ մասին են խոսում նաեւ ՀՀ նոր նախագահ Սերժ Սարգսյանի մտադրությունները: Թուրքական ԱԳՆ-ն գտնում է, որ հայ դիվանագիտությունը շատ «խորհրդային է», հնաոճ եւ անբեկում է: Մեր դիվանագիտությունն ավելի շուտ արեւմտյան ոճի է, որը ենթադրում է համատեղ քայլեր: Վանա լճի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը թուրքական կառավարության շատ լուրջ քայլ է, եւ մենք պատասխան քայլեր ենք սպասում Հայաստանի կողմից: Նման քայլերից մեկը Հայաստանի դիրքորոշման մեղմումն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Անկարան հոյակապ հասկանում է, որ մինչեւ հակամարտության կարգավորումը շատ կա, սակայն Հայաստանը կարող էր դուրս հանել իր զորքերը Ադրբեջանի 7 շրջաններից: Նման դեպքում, Թուրքիան անմիջապես կբացեր սահմանը, որը փակվել է 1993 թվականին: Մինչդեռ, Թուրքիայի ԱԳՆ-ն պատրաստ է հենց հիմա դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ, սակայն թուրքական կառավարությունը լուրջ ճնշման է ենթարկվում եւ այդ պատճառով նա դեռ պատրաստ չէ այդ քայլին: Այդուհանդերձ, ես վստահ եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավումը մոտենում է»,-ասել է Մ.Այդինը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
    Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    ---