Զվարթնոց օդանավակայանի աշխատակիցները ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջով ակցիա են արել

Զվարթնոց օդանավակայանի աշխատակիցները ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջով ակցիա են արել

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները տեսագրություն են հրապարակել, որտեղ աջակցություն են հայտնել գործող կառավարությանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջելով:

Օդանավակայանի աշխատակիցները նշում են, որ պատրաստ են պայքարել հակահեղափոխության յուրքանչյուր փորձի դեմ:

«Մենք աջակցում ենք վարչապետին և պատրաստ ենք գնալ մինչեւ վերջ»,- նշել են օդանավակայանի աշխատակիցները։

Հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան ՀՀԿ-ն փոփոխություններ է ներկայացրել նույն օրն առաջին ընթերցմամբ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների նախագծում, իսկ հոկտեմբերի 2-ի երեկոյան գումարված արտահերթ նիստում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կողմ են քվեարկել դրան։ «Հակահեղափոխական» որակված օրենքն, ըստ էության, սահմանում է, որ եթե ԱԺ նիստը չի կայանում, այն կարող է համարվել հետաձգված, ոչ թե չկայացած, ինչը փաստացի կարող է տապալել Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերը։

Փաշինյանն ի պատասխան ազատեց աշխատանքից ՀՅԴ ու ԾԴ նախարարներին ու մարզպետներին ու խոստացավ հրաժարական տալ և անցկացնել ընտրություններ դեկտեմբերի 1-ին կեսին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---