Վարչապետ․ Եթե ՀՀԿ օրակարգում ընտրություններ չկան, ուրեմն նրանք չեն մասնակցի 3 հոկտեմբերի 2018 - 18:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է, որ եթե ՀՀԿ-ականների օրակարգում չկա դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը, «ուրեմն իրենք չեն մասնակցի»: «Մենք մեր պլանով գնալու ենք առաջ և ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջը համաժողովրդական պահանջ է, և ես դժվար եմ պատկերացնում այն մարդուն և մարդկանց, ովքեր պատրաստվում են դիմադրել դրան», - ասել է Նիկոլ Փաշինյանը։ Հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան ՀՀԿ-ն փոփոխություններ է ներկայացրել նույն օրն առաջին ընթերցմամբ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների նախագծում, իսկ հոկտեմբերի 2-ի երեկոյան գումարված արտահերթ նիստում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կողմ են քվեարկել դրան։ «Հակահեղափոխական» որակված օրենքն, ըստ էության, սահմանում է, որ եթե ԱԺ նիստը չի կայանում, այն կարող է համարվել հետաձգված, ոչ թե չկայացած, ինչը փաստացի կարող է տապալել Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերը։ Փաշինյանն ի պատասխան ազատել է աշխատանքից ՀՅԴ ու ԾԴ նախարարներին ու մարզպետներին ու խոստացավ հրաժարական տալ և անցկացնել ընտրություններ դեկտեմբերի 1-ին կեսին։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |