Տանկերի արդիականացման միջոցների մի մասը ՀՀ-ում կարտադրվի 5 հոկտեմբերի 2018 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կարտադրի տեխնիկական միջոցների մի մասը, որի օգնությամբ կատարվում է Տ-72 տանկերի արդիականացումը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԶՈՒ սպառազինության հարցերով վարչության զրահատանկային ծառայության շահագործման և ծրագրման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը: Ըստ նրա, դեռևս 2 տարի առաջ զինված ուժերում մտածում էին, թե տանկերի արդիականացման որ տարբերակն ընտրեն: Ընտրությունն արդեն արվել է: «Բանակցային այնպիսի փուլում ենք, որ կոնկրետացումը որոշակի գաղտնիության հետ է կապված: Աշխատանքներն արդեն տարվում են: Խոսքը ոչ միայն Բ3 մոդիֆիկացիայի մասին է»,- ասել է Գաբրիելյանը: Ըստ նրա, տեխնիկայի զարգացման պայմաններում, սխալ է շեշտը դնել արդիականացման մեկ ուղղության վրա: Ըստ Գաբրիելյանի, վերջին 2 տարիներին բանակը փորձում է լուծել իր հարցերը ոչ միայն այլ երկրների հետ համագործակցության, այլ նաև սեփական գիտատեխնիկական ներուժի հաշվին: «Բ3-ում տեխնիկական սարքերի մի մասը կլինի հայկական արտադրության: Բացի Տ-72Բ3 մոդիֆիկացիայից, կան նաև Տ-72Ա տանկեր, որոնք ավելի վաղ շրջանում են արտադրվել: Մենք մտածում ենք նաև այդ տանկերի արդիականացման ուղղությամբ»,- ասել է Գաբրիելյանը: Նա նշել է, որ աշխատանքները տարվում են հետևյալ ուղղություններով՝ կատարելագործել կրակի կառավարման միջոցները, ներնել պաշտպանության միջոցներ, տարբեր եղանակային պայմաններում և օրվա տարբեր ժամերին հնարավորությունների ավելացման ուղղությամբ: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ Նոյեմբերյանի ղեկավար կազմը հայտարարել է՝ չի աջակցում սահմանազատման գործընթացին Նշվում է, որ նրանք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն այս գործընթացը փաստացի ՀՀ կողմից միակողմանի զիջում է |