Ամերիաբանկը՝ լավագույն գործընկեր առևտրի ֆինանսավորման ոլորտում ըստ Կոմերցբանկի

Ամերիաբանկը՝ լավագույն գործընկեր առևտրի ֆինանսավորման ոլորտում ըստ Կոմերցբանկի

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ստացել է հերթական մրցանակը Կոմերցբանկի կողմից: Այս անգամ Բանկն արժանացել է «Առևտրի ֆինանսավորում 2018» մրցանակին՝ առևտրի ֆինանսավորման ոլորտում գերազանց համագործակցության, ինչպես նաև Կոմերցբանկի հետ բարձրակարգ և արդյունավետ գործարար հարաբերությունների համար:

Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որին Կոմերցբանկը դեռևս 2010թ. արդյունքներով շնորհել է մրցանակ առևտրի ֆինանսավորման ոլորտում: Մրցանակը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն բանկերին՝ փոխշահավետ և բարձրակարգ համագործակցության համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը :

2018թ. ընթացքում առևտրի ֆինանսավորման ոլորտում սա Ամերիաբանկի արդեն թվով երրորդ մրցանակն է: Բանկն արժանացել է «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակին՝ IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) կողմից, և Առևտրի ֆինանսավորման գծով 2018թ. «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին՝ Ասիական Զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---