Ֆրանսիայի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը11 հոկտեմբերի 2018 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Երևանում Մակրոնը հանդիպելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, մասնակցելու է հոկտեմբերի 11-ին Երևանում մեկնարկող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Ֆրանսիայի նախագահը նաև ներկա կլինի Հանրապետության հրապարակում կայանալիք գալա-համերգին: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած պատվիրակությունների դիմավորման պաշտոնական արարողությունը:Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին կմասնակցի 38 երկրի ղեկավար, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, ովքեր արդեն ժամանել են Հայաստան: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի անկախ Հայաստանի պատմության ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու է 84 երկրի 105 պատվիրակություն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |