Քոչարյանը ընդդիմադիր կուսակցություն կստեղծի18 հոկտեմբերի 2018 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է սեփական կուսակցությունը ստեղծել և գործել ընդդիմադիր դաշտում: Այդ մասին նա հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: «Եթե վերադառնում ես քաղաքականություն, պետք է մտածես այդ մասին»,-ասել է Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե մտադիր է արդյոք սեփական կուսակցությունը ստեղծել: Ըստ երկրորդ նախագահի, կուսակցության անվանումը սկզբունքային չէ: «Սկզբունքային են այն մոտեցումները, որոնք պետք է ադապտացնել...Հիմա ես շատ լուրջ բաց եմ տեսնում ընդդիմադիր դաշտում և կարծում եմ, որ պետք է այն լրացնել՝ երկրի շահերից ելնելով»,-ասել է նա: Քոչարյանը նշել է նաև, որ չի ձգտում որևէ բարձր պաշտոն զբաղեցնել: «Եթե լիներ այդպիսի ձգտում, ես 10 տարի իմ մասնավոր կյանքով չէի ապրի: Իրավիճակն այնպես է զարգանում, որ հանգամանքերը ներքաշում են քեզ գործընթացի մեջ, որի վրա չես կարող աչք փակել՝ կենսագրության, խառնվածքի և կենսական դիրքորոշման պատճառով,-ասել է նա: Խոսելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու մասին՝ նա ասել է, որ ուղղակի չի հասցնում: «Ես անկուսակցական եմ եղել: Դա նշանակում է, որ պետք է զրոյից կուսակցություն ստեղծեմ, ոչ թե վերականգնեմ այն, ինչ եղել է մի ժամանակ: Ընդ որում, ես ցանկանում եմ ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով: Սովորաբար, որոնք են առաջին գործողությունները, երբ ուզում ես թիմ հավաքել: Դու հայացք ես նետում այն մարդկանց վրա, որոնց գիտես, շրջապատիդ, այն մարդկանց վրա, ում հետ աշխատել ես»,-ասել է Քոչարյանը: Սակայն, ըստ նրա, հաշվի առնելով ստեղծված իրողությունը, պետք է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ և էներգիայով լեցուն մարդկանց: «Անշուշտ, կլինեն մարդիկ նաև հին թիմից, որոնց ճանաչում ես, որոնց հետ աշխատել ես: Բայց, այնուամենայնիվ, հենվել պետք է նոր սերնդի մարդկանց վրա, իսկ դա հեշտ չէ, դրա համար ժամանակ է պետք»,-ասել է Քոչարյանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են քաղաքական մենաշնորհի հանգեցնել:«Տակտիկական առումով դա հասկանլի վարքագիծ է՝ հաջողության հասնել հիմա, ժողովրդականություն վայելելու գագաթնակետում: Ռազմավարական առումով ես խնդիրներ եմ տեսնում՝ որպես քաղաքական գործիչ շահում ես, իսկ որպես պետական գործիչ դեռ պետք է մտածել արժեր արդյոք դա հիմա անել»,-ասել է Քոչարյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին |