Փաշինյան. Կապանում երկրի ղեկավարի սատարած թեկնածուի պարտությունը ժողովրդավարության հաղթանակն է

Փաշինյան. Կապանում երկրի ղեկավարի սատարած թեկնածուի պարտությունը ժողովրդավարության հաղթանակն է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում ասել է, որ հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններում Կապանում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանի պարտությունն անկուսակցական թեկնածու Գևորգ Փարսյանին ժողովրդավարության հաղթանակն է:

«ՏԻՄ ընտրություններում արձանագրվել է Թավշյա հեղափոխության ևս մեկ կարևոր արդյունք, որ ընտրական գործընթացում ամեն ինչ որոշում է քաղաքացին: Սա աննախադեպ երևույթ է անկախ Հայաստանի պատմության մեջ, երբ վարչապետը սատարում է մեկ այլ թեկնածուի, բայց հաղթում է մեկ ուրիշը, սա ժողովրդավարության կարևորագույն հաղթանակն է, և իշխանությունը որևէ փորձ անգամ չի ձերնարկել քաղաքացու ընտրությունը որևէ կերպ սեփական ցանկությունների տրամաբանության մեջ դնելու համար», - ասել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է նաև մյուս համայնքների ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուներին:

Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ:

Հայաստանի 4 քաղաքում՝ Հրազդանում, Արմավիրում, Էջմիածնում և Կապանում կայացած քվեարկությամբ քաղաքապետ են ընտրել: Չորս քաղաքներից երեքում հաղթել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները, մեկում հաղթել է անկուսակցական թեկնածուն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---