Փաշինյան. ԵԱՀԿ ՄԽ դերը կարևոր է որպես ԼՂ կարգավորման միջազգային միակ մանդատն ունեցող ձևաչափ

Փաշինյան. ԵԱՀԿ ՄԽ դերը կարևոր է որպես ԼՂ կարգավորման միջազգային միակ մանդատն ունեցող ձևաչափ

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերակատարությունը, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ: Այդ մասին նա հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը:

Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ հակամարտության բոլոր կողմերի հանձնառության անհրաժեշտությունը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են Հայաստանում վերջին քաղաքական փոփոխություններից հետո ԼՂ հիմնախնդրի խաղաղ գործընթացի դինամիկային: Զրուցակիցները մտքեր են փոխանակել այս տարվա սեպտեմբերի վերջին Դուշանբեում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է պայմանավորվածությունների պահպանումն ու արդյունավետ իրականացումը, որոնք կնպաստեն փոխվստահության և խաղաղ գործընթացի համապատասխան մթնոլորտի ձևավորմանը: Կողմերն ուղենշել են հետագա հնարավոր քայլերը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ընդունել էր ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը: Հանդիպմանը նա նշել էր, որ հայկական կողմը հուսով է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ջանքեր կգործադրեն, որպեսզի Երևան-Բաքուօպերատիվ կապըՆախիջևանի օրինակով մյուս ուղղություններով ևս հաստատվի:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև հաստատվել է օպերատիվ կապ:«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ և, կարող ենք ասել, որ փոխադարձաբար տեղեկատվությունը կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին, և եթե նրանց կողմից լինի, կհասնի մեզ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---