Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները կարող են ձգվել 10-15 տարի10 հունիսի 2008 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները շատ երկար գործընթաց է, որը կարող է ձգվել ամենաքիչը 10-15 տարի: Այդ մասին Երեւանում Կովկասի ինստիտուտի կողմից կազմակերպված «Թուրքիայի եւ Հայաստանի եվրաինտեգրման խնդիրները» կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Հենրիխ Բյոլի հիմնադրամի համանախագահ Ռալֆ Ֆյուքսը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ բանակցություններ են ընթանում տնտեսա-տեխնիկական հարցերով եւ դրանք բավական հաջող են: «Սակայն ազգային փոքրամասնությունների դրության, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության մասին հարցերը բանակցություններից դուրս են»,- ընդգծել է գերմանացի փորձագետը: Ռալֆ Ֆյուքսը նաեւ նկատել է, որ բանակցությունների հաջող ավարտը բացարձակ չի նշանակում Թուրքիայի վերջնական ընդգրկումը Եվրամիության կազմում: «Այդ հարցով որոշում է կայացվում բոլոր երկրների կողմից: Այսօր դրան դեմ են Ֆրանսիան, Նիդերլանդները եւ Ավստրիան: Ավելին, Ֆրանսիան օրենք է ընդունել, ըստ որի անդամակցությունը Թուրքիային պետք է կարգավորվի համաեվրոպական հանաքվեով: Կա եւս մեկ լուրջ խնդիր. 20 տարի անց Թուրքիան կդառնա Եվրոպայի ամենշատ բնակչություն ունեցող երկիրը եւ եվրոպացիների համար բարդ կլինի որեւէ որոշում կայացնել, հաշվի չառնելով Թուրքիայի կարծիքը: Եւս մեկ կետ. Ստամբուլի եւ մնացած Թուրքիայի միջեւ աշխարհընկալման տարբերությունը 2 դար է կազմում, եւ ես կարծում եմ, որ երկրի բնակչության մեծամասնությունը չի կիսում եվրոպական արժեքները: Եթե դրան գումարենք նաեւ պետության կառուցվածքի քեմալիստական հիմքերը, ապա պարզ է, որ Թուրքիան դեռեւս չի կարող լինել ԵՄ լիարժեք անդամ»,- ասել է Ֆյուքսը: Ուշագրավ Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանը Բաքվի բանտում ենթարկվել է խոշտանգման․ Փաստաբանները դիմել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե Նրան ստիպել են երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ և ավելի քան երկու օր զրկել են խմելու ջրից Բաղրամյան պողոտան բաց է, Բագրատ սրբազանը հայտարարել է շարժման վերադասավորման մասին Ըստ սրբազանի՝ առաջիկա երեք օրը տարբեր հանդիպումներ կունենան ՀՀ կժամանի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը Նա կգլխավորի Կալիֆորնիա, Կանզաս, Միչիգան, Մոնթանա և Փենսիլվանիա նահանգների նահանգային պաշտոնյաների պատվիրակությունը ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը |