ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ևս մեկ ընտանիք տուն կունենա 2 նոյեմբերի 2018 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Տարբեր մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքները շարունակում են զգալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքը: Ամռանն իրականացված շրջայցի ընթացքում, սահմանված չափորոշիչներով, ծրագրում ընդգրկվել էր նաև Սերոբյանների ընտանիքը: Կիսավեր տարածքը, որում առանց ամուսնու երեխաներ է մեծացրել երիտասարդ տանտիրուհին՝ Վալյան, տարիներ առաջ գուցե լիարժեք տուն է եղել: Առանց տղամարդու հոգատար ձեռքերի մնացած հին տան պատերն ու տանիքը, սակայն, օրեցօր խարխլվել են: Խոհանոցը վերածվել է խորդանոցի, ննջասենյակը կահավորվել է անձրևոտ ու ձնառատ եղանակին առաստաղից կաթոցը հաշվի առնելով: Երիտասարդ մայրն իր զավակների հետ երկար ու ծանր փորձությունների ճանապարհով է անցել: Արտագնա աշխատանքի մեկնած ամուսինը մնացել է արտերկրում, իսկ ընտանիքի բեռը՝ Վալյայի ուսերին: Բարի մարդկանց կողմից անհատույց, սակայն ժամանակավոր տրամադրված տարածքը տարիներ շարունակ ծառայել է որպես հնարավոր միակ կացարան: Օրվա մեծ մասն աշխատող կինը շարունակաբար ջանքեր է գործադրել փլուզման վտանգ ներկայացնող այգու ծածկը, խոնավությունից բորբոսնած սենյակի պատերն ու հերթական ձմեռը հաղթահարելու միտքը: «Երբ ամուսինս աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնեց, հույս կար, որ մի օր հաջողած կվերադառնա, ու մեր բնակարանի խնդիրն էլ կլուծվի: Շուտով, սակայն, մարեց ոչ միայն տուն ունենալու, այլև նրա վերադարձի հույսը: Հասկացա, որ մենակ եմ մեծացնելու զավակներիս և պետք է արժանապատիվ անեմ դա: Ցավոք, ինչքան էլ ջանասիրաբար էի աշխատում, տուն ունենալու նպատակն անհասանելի երազանք էր մնում»,- ասել է Վալյան: Առանց բնակարանի և օգնող ձեռքի մնացած երիտասարդ կինը մի քանի տեղ է աշխատել՝ հոգալով ոչ միայն չորս երեխաների օրվա հացի, այլև նրանց կրթության խնդիրը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ ընտանիքը Նոր Գեղի գյուղում բնակարանամուտ է նշել: Առաջին հյուրերը եղել են աջակցողները՝ նոր կյանքի մեկնարկ տալով լավատեսության հույսը սրտում փայփայող, ուժեղ կնոջ ընտանիքին: «Երբ լսեցի այս ընտանիքի պատմությունը, երկու զգացողություն ունեցա. տխրեցի իրենց ապրած դժվարություների համար, բայց ուրախացա, որ չեն կոտրվել: Միշտ զարմացել եմ ասֆալտը ճեղքած նուրբ ծիլ տեսնելուց: Այդ երևույթն ունի իր բացատրությունը. կյանքը շարունակելու ձգտումը մեզ դարձնում է ուժեղ: Երեխաներին մենակ մեծացնելու պատասխանատվությունը չի թուլացրել այս ընտանիքի մորը: Ուզում եմ հավատալ, որ նոր բնակարանում այս ընտանիքը նոր հաջողություններ կունենա»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: «Միշտ չէ, որ մեր շրջապատում կարող ենք հանդիպել մարդու, ով այդքան տոկուն և լավատես է մնացել՝ պայքարելով կյանքի հոգսերի դեմ: Ընտանիքի մոր՝ Վալյայի տեսակը ուժեղ մարդու մարմնավորումն է՝ ապագայի հետ կապված բազում լուսավոր երազներով»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |