19-ամյա Մբապեն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ

19-ամյա Մբապեն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - Փարիզի ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի 19-ամյա հարձակվող Քիլիան Մբապեն դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն ըստ վերլուծական CIES Football Observatory ընկերության:

Ընկերությունը Մբապեին գնահատել է 216,5 մլն եվրո: Երկրորդ տեղում է անգլիացի Հարիի Քեյնը «Թոթենհեմից»՝ 197,3 մլն եվրո; Եվ երրորդը Մբապեի թիմակից բրազիլացի Նեյմարն է 197 մլն եվրոյով: «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վեցերորդն է՝ 170,6 մլն եվրոյով, հայտնում է Lenta.ru-ն:

CIES Football Observatory-ի վերլուծաբանները ֆուտբոլիստներին գնահատելիս բացառիկ ալգորիթմ են օգտագործում: Հաշվի է առնվում տարիքը, դիրքը, ելույթներն ակումբային և ազգային մակարդակում (դաշտում լինելու հաճախականությունն ու գոլերը), ակումբների և հավաքականների հաջողությունները, առաջնության մակարդակը:

ՊՍԺ-ն գնել է Մբապեին 180 մլն եվրոյով: 2017/2018 խաղաշրջանը նա անցկացրել է փարիզյան ակումբում վարձակալության հիմունքներով, իսկ 2018-ի ամռանն արդեն դարձել է հիմնական խաղացող: Հարձակվողը աշխարհի չեմպիոն է դարձել Ֆրանսիայի հավաքականում: Մբապեն ճանաչվել է առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը: Մրցաշարում վաստակած 550,000 եվրոն նա բարեգործությանն է ուղղել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---