Վիգեն Սարգսյան. Եթե Փաշինյանն ազնիվ է՝ իր քվեն պետք է տա ՀՀԿ-ին

Վիգեն Սարգսյան. Եթե Փաշինյանն ազնիվ է՝ իր քվեն պետք է տա ՀՀԿ-ին

PanARMENIAN.Net - ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ցանկանում է ունենալ ընդդիմություն, ապա քվեախցիկում իր քվեն պետք է տա ՀՀԿ-ին:

«Ես կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է նոր Հայաստան կառուցելու իր ձգտման մեջ, ինքը, մենակ մնալով քվեախցիկում, քվեարկելու է Հանրապետական կուսակցության օգտին, որովհետև նա անձամբ ապագա խորհրդարանում որպես բանավեճի գործընկեր իրեն այլընտրանք պետք է որ չտեսնի: Եթե նա դա չանի, ուրեմն նա ուզում է ունենալ գրպանային ընդդիմություն»,- ասել է նա:

Նոյեմբերի 11-ին, ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո, հայտարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար, ՀՀԿ նախագահի նորընտիր առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Վիգեն Սարգսյանը կգլխավորի արտահերթին ՀՀԿ ցուցակը։ ԳՄ նիստին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես հայտնեց նախկին ՊՆ նախարարը, նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---