Պաշտոնական. ՀՀ-ն քննարկում է շվեդական կործանիչներ գնելու տարբերակը

Պաշտոնական. ՀՀ-ն քննարկում է շվեդական կործանիչներ գնելու տարբերակը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունը քննարկում է շվեդական JAS-39 Gripen կործանիչների ձեռքբերումը: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասախան՝ հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Նշվում է, որ բազմաֆունկցիոնալ օդուժի ստեղծման նպատակով քննարկվում է նաև այլ երկների արտադրության կործանիչ ինքնաթիռների ձեռքբերման հարցը:

Ավելի վաղ «Ռեգնում» լրատվամիջոցը գրել էր, որ Շվեդիան Հայաստանին առաջարկել է գնել իր JAS-39 Gripen կործանիչ ինքնաթիռները:

Իսկ «Կոմերսանտը» 2018 թվականի հունիսին հայտնել էր, որ ՍՈւ-30ՍՄ կործանիչները կարող են հայտնվել հայկական զինանոցում մինչև 2024 թվականը. Երևանը պլանավորում է ձեռք բերել առնվազն 1 էսկադրիլիա՝ 12 հատ օդանավ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---