Աշոտյան. Եթե ես ու Նիկոլի սելֆիի ձողիկը առաջադրվենք նույն տարածքում, այն կհաղթի13 նոյեմբերի 2018 - 17:30 AMT PanARMENIAN.Net - ԱԺ հայտարարությունների ժամին «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը անդրադարձել է ՀՀ փոխվարչապետեր Արարատ Միրզոյանի և Տիգրան Ավինյանի՝ արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ի նվազ հնարավորությունների մասին հայտարարություններին: «Նայում եմ այսօր փոխվարչապետների հարցազրույցները, մեկը մյուսից ընտիր: Մի փոխվարչապետն ասում է`մենք մրցակիցներ չունենք, մյուսն ասում է` ՀՀԿ-ն մեզ մրցակից չէ: Տղերք, նորից ասեմ` մի կրկնեք իմ ու Շարմազանովի սխալները: Կործանումը սկսվում է մեծամտությունից, գոռոզությունից: Մի արեք դա: Փառք Աստծո, մի նախարար գտնվեց բարեկիրթ` ԿԳ նախարարը, ասաց, որ բոլորն էլ իրենց մրցակից են: Ախր, եթե գլուխ եք գովում Նիկոլի (Փաշինյան-խմբ.) ստվերի տակ, հիշեք, որ եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդ տեղում լինի Նիկոլի դուխով կեպկեն, երրորդում Նիկոլի հազը, դուք միևնույն է 80% ձայն եք հավաքելու: Իսկ եթե ռեյտինգայինով այնտեղ, որտեղ ես եմ առաջադրվելու, առաջադրվի Նիկոլի սելֆիի ձողիկը, էլի առաջին տեղն եք գրավելու: Այս նիկոլամանիայի պտուղները քաղեք, բայց մի թմբկահարեք: Դուք ունեք գուցե լումա, բայց ոչ այնքան լումա, որ այդ քաղաքական ժառանգությունը կարողանաք վերագրել ձեզ», - ասել է նա: Աշոտյանն անդրադարձել է Փաշինյանի՝ քաղաքական բանավեճի ավանդույթ ստեղծելու գրառմանը: «Եթե ուզում եք քաղաքական բանավեճ՝ խնդրեմ: Կարծում եմ` դա է ճիշտը, այլապես մենք կունենանք ժողովրդավարություն, ազատություն, բազմակարծություն, ճնշող մեծամասնություն՝ խորհդարանում, որը որևէ քաղաքական պրոդուկտ, օրակարգ չի կարող մեր ժողովրդին ներկայացնել»,- եզրափակել է նա: Դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |