Երևանում ինքնագնացներ կտրվեն վարձույթով

Երևանում ինքնագնացներ կտրվեն վարձույթով

PanARMENIAN.Net - Երևանում նախատեսվում է էլեկտրաինքնագնացների վարձույթ բացել մինչև 2018-ի ավարտը: Դա կիրականացնի էլեկտրաինքնագնացների և էլեկտրասկուտերների վարձույթի տրամադրմամբ զբաղվող YouDrive lite ընկերությունը:

Ռուսական ընկերությունն այդ նպատակով մտադիր է ծառայությունը դուստր ձեռնարկության վերածել՝ նոր շուկաներ դուրս գալու և լրացուցիչ ներդրումներ ներգրավելու համար, հայտնում է strelkamag.com-ը:

Երևանում ծառայությունը կմեկնրակի 100 ինքնագնացով:

Ինքնագնացը կարելի է կայանել ցանկացած քաղաքային կայանատեղիում, իսկ արգելափակումը կարելի է հանել Bluetooth կողպեքով՝ ղեկին QR կոդի միջոցով, կամ ինքնագնացի քառանիշ համարը հավաքելով հավելվածում:

2019-ին ընկերությունը նմանատիպ ծառայություններ է նախատեսում բացել նաև Իսրայելում և Կիպրոսում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---