Պիզայի թեք աշտարակն «ուղղվում է»

Պիզայի  թեք  աշտարակն «ուղղվում է»

PanARMENIAN.Net - Փորձագետները պարզել են, որ Պիզայի աշտարակի թեքության անկյունը սկսել է փոքրանալ. վերջին 20 տարում աշտարակն ուղղվել է 4 սանտիմետրով, հայտնում է բրիտանական BBC-ն:

Պիզայի աշտարակը, որը հայտնի է նաև որպես Ընկնող աշտարակ, գտնվում է Իտալիայի համանուն քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռ 1173 թվականին՝ շինարարության ընթացքում:

Ենթադրվում է, որ աշտարակի թեքվելու պատճառներից մեկը ստորերկրյա ջրերն են, որոնք խարխլել են կառույցի հիմքը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---