Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանը եւ «Մերձավոր արեւելյան հիմնադրամը» համաձայնագիր են կնքել համագործակցության մասին19 հունիսի 2008 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանը եւ «Մերձավոր արեւելյան հիմնադրամը» (Near East Foundation) հունիսի 12-ին Նյու-Յորքում համաձայնագիր են կնքել համագործակցության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել են Ամերիկայի Հայկական Համագումարում: Համաձայնագիրը կնքվել է AGMA-ի գործունեության հարցերով կոմիտեի նախագահ Վան Գրիգորյանի եւ «Մերձավոր արեւելյան հիմնադրամի» վարչության նախագահ Շանթ Մարտիրոսյանի միջեւ: «Համագործակցության մասին համաձայնագիրը հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանության մասին նոր փաստաթղթեր եւ նյութեր ներկայացնել թանգարանի ցուցադրություններին: Մեզ համար շատ հաճելի է գիտակցել, որ այս համագործակցության շնորհիվ, մենք կկարողանանք հանրությանը ներկայացնել Հայաստանի պատմության կարեւորագույն շրջաններից մեկը»,- հայտարարել է Վան Գրիգորյանը:«Հիմնադրամի արխիվները, ինչպես նաեւ գրառումներն ու օրագրերը ներկայացնում են հայ որբերի պատմությունը, ինչպես նաեւ պատմում են առաջին միջազգային մարդասիրական օգնության մասին, որը տրամադրվել է Հայոց ցեղասպանությունից տուժած երեխաներին»,- հայտարարել է Շանթ Մարտիրոսյանը: «Մերձավոր արեւելյան հիմնադրամը» հանդիսանում է Հայերի եւ սիրիացիների օգնության ամերիկյան կոմիտեի իրավահաջորդը, որն ստեղծվել էր 1915 թվականին եւ 1919-ին վերանվանվել էր «Near East Relief»: Հիմնադրամի տվյալների համաձայն, 1915-ից 1930 թվականներին կազմակերպությունը հավաքել է $117 մլն. 132.000 հայ որբերին օգնություն տրամադրելու համար: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |