Հովհաննիսյանի՝ «ՀՀԿ համակիրներին ճնշելու» մասին գրառման մասով քրգործ չի հարուցվել. Հանցակազմ չկա

Հովհաննիսյանի՝ «ՀՀԿ համակիրներին ճնշելու» մասին գրառման մասով քրգործ չի հարուցվել. Հանցակազմ չկա

PanARMENIAN.Net - «Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանի` Facebook սոցիալական ցանցում տարածած «Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք» վերնագրով գրառման կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել:

Նշվում է, որ Հովհաննիսյանի ներկայացրած «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

«Դատախազությունը ստուգել է մերժման օրինականությունը: Արփինե Հովհաննիսյանն ազատ է բողոքարկելու մերժման մասին որոշումը: Ինչ վերաբերում է ԱԺ ընտրությունների քարոզարշավին ոստիկանության միջամտելու վերաբերյալ Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, ապա հայտնենք, որ այն ստահոդ է և պայմանավորված քարոզարշավի տրամաբանությամբ: Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, չի մասնակցում քաղաքական գործընթացներին և հստակ իրականացնում է բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու իր պարտականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հովհաննիսյանը մասնավորապես գրել էր, որ տարբեր տեղերից ահազանգեր են ստացվում, որ հանրապետականի համակիրներին, շտաբային աշխատանք կատարողներին և նրանց մտերիմներին հայտնում են, որ եթե ՀՀԿ-ն կոնկրետ տեղամասում 10 ձայնից ավելի հավաքեց` խնդիր կունենան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---