«Սասնա ծռեր». Հայ ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, դա ամենակարևոր հաղթանակն էր

«Սասնա ծռեր». Հայ ժողովուրդը կատարել է իր ընտրությունը,  դա ամենակարևոր հաղթանակն էր

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի քարտուղար Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Կուսակցությունը հավաքել է 22,862 ձայն կամ 1.82%:

«Հայ ժողովուրդը կատարեց իր ընտրությունը, երեկ դա ամենակարևոր հաղթանակն էր: Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի հաղթանակը: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ միասին անցան այս բարդ ճանապարհը, մեր աջակիցները անմնացորդ նվիրված են մեր գաղափարներին և սեփական անձը և միջոցները չեն խնայել մեր հաջողության համար: Դա իհարկե էլ ավելի է մեծացնում այսօրվա իրականության համար պատասխանատվությունը: Սասնա Ծռերը միշտ կլինեն մեր ժողովրդի կողքին, պատրաստ ամենամեծ զոհողությունների հանուն պետականության ապահովության ու հզորացման», - գրել է նա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։

Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---