Մերկելը շնորհավորել է Փաշինյանին

Մերկելը շնորհավորել է Փաշինյանին

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում նրա ղեկավարած ուժի հաղթանակի կապակցությամբ: Այդ մասին հայտնում է կանցլերի պաշտոնական կայքէջը:

Ուղերձում նշվում է, որ Գերմանիան հետաքրքրությամբ է հետևել Հայաստանում խաղաղ իշխանափոխությանը։ «Մտադիր ենք այսուհետ ևս աջակցել բարեփոխումների իրականացմանը Հայաստանում: Վերահաստատում եմ Երևան կատարած իմ այցի շրջանակում ձեռք բերված համաձայնությունը՝ մեր հարաբերությունների խորացման վերաբերյալ։ Ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ մոտ ապագայում»,-ասվում է կանցլերի ուղերձում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 4,7%, անցողիկ շեմը 5% է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---