ՎիվաՍել-ՄՏՍ-ից սմարթֆոն գնելիս՝ Y պլանից 30 օր օգտվելու հնարավորություն կտրվի

ՎիվաՍել-ՄՏՍ-ից սմարթֆոն գնելիս՝ Y պլանից 30 օր օգտվելու հնարավորություն կտրվի

PanARMENIAN.Net - Մինչև 2019թ. հունվարի 31-ը գնելով Samsung, iPhone, Honor, Xiaomi, Alcatel, Nokia սմարթֆոնների մի շարք մոդելներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից՝ հաճախորդները կստանան Y սակագնային պլանից 30 օր օգտվելու հնարավորություն:

Առաջարկում ներառված է սմարթֆոնների մեծ տեսականի:

Y սակագնային պլանով բաժանորդը ստանում է.

• Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն

• 5 ԳԲ ինտերնետ

• 200 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, +374 97 և +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա

• 10 000 ներցանցային րոպե՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո

• 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր

Y սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ավարտի օրը հաշվին 2800 դրամի առկայության դեպքում՝ գումարը գանձվում է, և սակագնային պլանը ավտոմատ երկարացվում է 30 օրով:

Y սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում ներառված 5 ԳԲ ինտերնետը սպառելուց հետո՝ հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 500 ՄԲ օրական ինտերնետ փաթեթ:

Առաջարկը գործում է սմարթֆոնը թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ գնելու դեպքում:

Սմարթֆոնների ցանկը պարբերաբար համալրվելու է նոր մոդելներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---