Մոսկվայում Ազնավուրի հուշարձանը կկանգնեցվի հայ համայնքի միջոցներով

Մոսկվայում Ազնավուրի հուշարձանը կկանգնեցվի հայ համայնքի միջոցներով

PanARMENIAN.Net - Մոսկվայում լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը կտեղադրվի: Քաղաքային իշխանություններն այժմ հարցում են իրականացնում բնակիչների շրջանում՝ թե որտեղ տեղակայել այն, գրում է «ՄԿ»-ն:

Ինչպես պատմել է ՌԴ-ում ջավախահայերի համայնքի նախագահ Աղասի Արաբյանը, քաղաքի կենտրոնում Ազնավուրի հուշարձանի կանգնեցման գաղափարին հավանություն են տվել: Սակայն էսքիզի վերջնական ընտրության համար, հարկավոր է որոշել, թե որտեղ լինելու հուշարձանը: Հուշարձանը լինելու է բրոնզից և կանգնեցվելու է հայ համայնքի միջոցներով:

«Եթե մեզ տեղ հատկացնեն երաժշտության տան բակում, մենք մտադիր ենք ամեն օր մեկ ժամ կամ օրը մի քանի անգամ մի քանի րոպե միացնել Ազնավուրի ստեղծագործությունները: Իսկ եթե հուշարձանը կանգնեցվի Զարյադյեում, ինչն ավելի նախընտրելի է, ապա այն կլինի համերգասրահի մուտքի դիմաց: Ազնավուրն իր ամբողջ մանկությունը ռուսական միջավայրում է անցկացրել, նրա ծնողները ռուսերեն են խոսել և նա շատ էր սիրում Մոսկվա այցելել: Այս հուշարձանը ձգողական ուժ կհանդիսանա և կլինի ռուս-ֆրանսիական, ռուս-հայկական և ընդհանրապես բազմազգ բարեկամության խորհրդանիշ»,-ասել է Արաբյանը:

Լեգենդար շանսոնյեն Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Ազնավուրը, որը վերջերս էր վերադարձել Ճապոնիայում համերգային շրջագայությունից, մահացել է իր տանը՝ Ֆրանսիայի հարավ-արևելքում:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---