// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ամերիաբանկը նոր մասնաճյուղ է բացել Նոր Նորքում

Ամերիաբանկը նոր մասնաճյուղ է բացել Նոր Նորքում

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը շարունակաբար զարգացնում է իր թվային ծառայությունների շրջանակը և զուգահեռ ընդլայնում երկար աշխատանքային գրաֆիկով աշխատող իր մասնաճյուղերի շարքը:

Դեկտեմբերի 12-ին, ժամը 12-ին տեղի է ունեցել Ամերիաբանկի Նոր Նորք մասնաճյուղի բացումը:

Միջոցառմանը ներկա էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը, ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, Ամերիաբանկի հաճախորդներ,գործընկերներ,հյուրեր և այլ անձինք:

Բացմանը հրավիրված էին նաև Բանկի ֆեյսբուքյան էջում հայտարարված «Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ» մրցույթի հաղթողները, ովքեր ստացան մրցանակ Power Bank, ինչպես նաև որոշ ժամանակ առաջ Նոր Նորքում մասնաճյուղ բացելու առաջարկով հանդես եկած հաճախորդներ, ովքեր հատուկ հրավերք էին ստացել մասնակցելու մասնաճյուղի բացմանը:

Նորաբաց «Նոր Նորք» մասնաճյուղն իր դռներն է բացել հաճախորդների առջև Երևանում, Գայի պողոտա 16, «Մեգամոլ Մասիվ» առևտրի կենտրոն հասցեում: Այն Բանկի թվով վեցերորդ մասնաճյուղն է Երևանում, որն աշխատելու է հատուկ գրաֆիկով` շաբաթը 7 օր, ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15՝ այսպիսով հնարավորինս հասանելի լինելով իր հաճախորդներին:

«Նոր Նորք» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Նոր Նորք» մասնաճյուղում մինչև 2019թ. մարտի 1-ը:

Մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով հետևյալ ծառայությունները.

• Նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ համակարգի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ

• Business քարտի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ

• Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/` մեկ տարվա անվճար սպասարկմամբ

• Նոր ֆիզիկական անձի հաշիվ բացելու դեպքում մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/ տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ

• Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ և Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում:

 Ուշագրավ
ՀՀ խորհրդարանի շենքը բնութագրվում է որպես «հոյակերտ, սիմետրիկ շինություն»
Նա հավելել է նաև, որ իր կարծիքով, շատ զարմիկներ ունենալով, իր երեխաները նորմալ են մեծանում