Փողերի լվացում, խոշոր չափերի կաշառք. Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Փողերի լվացում, խոշոր չափերի կաշառք. Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալու, փողերի լվացման հատկանիշներով: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, հայտնել է Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Նա հավելել է, որ առաջադրված մեղադրանքում Գևորգյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Մեղադրանքն առնչվում է Մարտի 1-ի գործին:

Ավելի վաղ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Արմեն Գևորգյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նրան սպառնում է մինչ 6 տարի ազատազրկում։ Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ավելի վաղ ՀՔԾ տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ 2008 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա քննության է առնվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը: Նպատակ ունենալով խոչընդոտել տվյալ գործով սահմանադրական արդարադատության իրականացմանը՝ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2008 թվականի մարտի սկզբներին, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տվյալ գործով որոշում կայացնելը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի մոտ է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող վերջինիս եղբորը, ում կարգադրել է փոխանցել, որ անհրաժեշտ է կայացնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշում:

 Ուշագրավ
Երկու երկրի միջև բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան
Դիտարկմանը, թե Սարգսյանը Բելգիայում խոսել է ՀՀ-ում խնդիրներից, ԼՂ հարցից, ներքաղաքական զարգացումներից՝ Մակունցը նշել է, որ ինքը դա մտահոգիչ չի համարում
ՍԴ ղեկավարը վարաչապետից ներողություն և հերքում է պահանջում
Նամակում նշվում է, որ հայկական կողմի աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում իր ազդեցությունն է ունենում բարձր մակարդակում փոխադարձ վստահության վրա