Ստամբուլում հրատարակվել է Հրանտ Դինքի միակ գիրքը28 հունիսի 2008 - 16:13 AMT PanARMENIAN.Net - 2007թ. ստեղծված Հրանտ Դինքիանվան միջազգային հրմնադրամը, որ ստեղծվել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագրի սպանությունից հետո հայ-թուրքական հարաբերությունների զարգացման նպատակով, հրատարակել է նրա միակ «Երկու փակ ազգ, երկու հեռավոր հարեւաններ» գիրքը: Գրքի շնորհանդեսին ներկա էին Դինքի այրին` Ռաքել Դինքը, «Ակոս» թերթի այժմյան գլխավոր խմբագիր Էթյեն Մահչուբյանը, լրագրողներ եւ թուրք հանրության ներկայացուցիչներ` պրոֆեսոր Ահմետ Ինսելը, Էշբեր Յաղուրդերելին եւ Հական Թամազը: Ըստ Ռ.Դինքի, Հրանտ Դինքը երբեք գրքեր չի գրել: «Ես գրող եմ առանց գրքերի»,-ասում էր նա: «Այս հումորով խոստովանությունն ասում է այն մասին, որ Հրանտը գործի մարդ էր: «Ակոս» թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր լինելով, նա զարգացնում էր Թուրքիայի հիմնական խնդիրներից մեկի` հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված գործողությունների ոճն ու ուղին: Նա նաեւ նպաստում էր Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացին»,-նշել է նա: Ինչպես գրում է թուրքական «Զաման» թերթը, Հրանտ Դինքն իր գիրքը նվիրել է 1915թ. բռնագաղթի ժամանակ սպանված հայերին, թուրքերին, քրդերին: «Ինչպե՞ս մենք կարող ենք չանվանել այդ անցած աղետի մեղավորներին եւ քաղաքակիրթ հարաբերությունների նոր էջ բացել առանց դասեր քաղելու եւ սխալները ճանաչելու: Դա շատ մեծ պատասխանատվություն է: Իմ ամենամեծ պարտավորությունն են հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը»,-գրել է Հրանտ Դինքը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |