Կանադացի խորհրդարանական. Հայոց ցեղասպանությունը անհերքելի պատմական փաստ է30 հունիսի 2008 - 17:10 AMT PanARMENIAN.Net - «1915-1918 թվականներին 1.2 միլիոն հայերի սպանությունը անհերքելի պատմական փաստ է: Ես հաստատում եմ իմ դիրքորոշումը, ըստ որի, ես ճանաչում եմ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտում եմ այդ ահավոր հանցագործությունը մարդկության դեմ: Իմ դիրքորոշումը նաեւ արտացոլում է Կանադայի Լիբերալ կուսակցության, ինչպես նաեւ դրա ղեկավար Ստեֆան Դիոնի դիրքորոշումը»,- հայտարարել է Կանադայի խորհրդարանի անդամ Բոբ Ռաեն նամակում` հասցեագրված Կանադայի հայերի կոնգրեսի նախագահ Տարո Ապելյանին, հաղորդում է Կանադայի հայերի կոնգրեսը (CCA): Նամակում Բոբ Ռաեն նշել է, որ 2004 թվականին Կանադայի Համայնքների պալատի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման նպատակը Կանադայի հայ եւ թուրքական համայնքների հաշտեցումն էր: «Երկու համայնքները պետք է թողնեն վեճերը անցյալում եւ առաջ շարժվել»,- նկատել է Կանադայի խորհրդարանի անդամը:Այս տարվա մարտի մեկին Բոբ Ռաեն հարցազրույց է տվել թուրքական «Turkuaz» հեռուստաալիքին, որի ընթացքում նա նշել է, որ ընդամենը մի քանի հարյուր հազար հայեր են սպանվել եւ Կանադայի հայերը պետք է գոհ լինեն երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հարցում: Նրա խոսքերով, «ավելին նրանք չեն կարող պահանջել»: Բոբ Ռաեի տվյալ հայտարարությունը վրդովմունք է առաջացրել Կանադայի հայերի շրջանում: Այդ կապակցությամբ, Կանադայի հայերի կոնգրեսի նախագահի տեղակալ Պյեր Ակելյանը հանդիպել է նրա հետ Հայոց ցեղասպանության հարցում նրա դիրքորոշումը ճշտելու նպատակով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանը հաղթել է Ղազախստանի ֆուտբոլի հավաքականին Պետրակովը իր գոհունակությունն է հայտնել ամբողջ թիմի լավ աշխատանքի կապակցությամբ «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում |